կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն

Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին Կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: 

«Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ 2023 թ. դեկտեմբերին՝ 7,5 մլրդ դրամ: Ընդհանուր՝ ծրագրի մեկնարկից սկսած, կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն»,- ասել է փոխնախարարը:

  • Կիսվել: