հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքների 65 տոկոսն արվել է. արդեն ասֆալտապատման փուլում է

Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքների 65 տոկոսն արվել է. արդեն ասֆալտապատման փուլում է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքները կատարվել են 65 տոկոսով։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի  Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլում է։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչո՞ւ են ձգձգվել ճեմուղու բարեկարգման աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց, որ ճանապարհի երկայնքով  ջրահեռացման համակարգ է տեղադրվել։

  • Կիսվել: