չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ծառայողական մեքենաները կրճատելու որոշումն ուժի մեջ է. չլսելու դեպքում սուբվենցիոն ծրագրերը կահմանափակվեն. Փաշինյան

Ծառայողական մեքենաները կրճատելու որոշումն ուժի մեջ է. չլսելու դեպքում սուբվենցիոն ծրագրերը կահմանափակվեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը, և այն համայնքապետերը, որոնք չգնան այդ ճանապարհով, իրենց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։

«Ուղերձները պետք է հստակ տալ, մասնավորապես ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ։ Եւ սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի առանց բացառության:

Իհարկե, այն համայնքները, որտեղ չեն ուզենա այդ սկզբունքը կիրառել,  համապատասխան հետևանքներ կլինեն, այսինքն՝ ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը՝ ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն:

Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը ճիշտ ճանապարհով կգնա, և շնորհակալ կլինեմ դրա համար»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: