երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թրամփի՝ Իրանի մասին հայտարարությունից հետո WTI նավթն էժանացել է

Թրամփի՝ Իրանի մասին հայտարարությունից հետո WTI նավթն էժանացել է

Տեխասյան բաց նավթի (WTI) արժեքը չորեքշաբթի օրը նվազել է մինչեւ 60 դոլար՝ մեկ բարելի համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չնայած լարվածության սրմանը՝ պատրաստ է Իրանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս մասին են վկայում ԱՄՆ-ում էլեկտրոնային առուվաճառքի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Էներգակրի մատակարարումների գինը փետրվարին կրճատվել է 4,21 տոկոսով՝ հասնելով 60,06 դոլարի՝ մեկ բարելի համար։ Երեքշաբթի այդ ցուցանիշը գերազանցել է բարելի համար 65 դոլարը։

  • Կիսվել: