չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թող գրեն՝ այս ծրագիրը իրագործվել է այսինչ բարերարի աջակցությամբ, թող կառավարության անունը չգրեն, մեզ պետք չի. Փաշինյան

Թող գրեն՝ այս ծրագիրը իրագործվել է այսինչ բարերարի աջակցությամբ, թող կառավարության անունը չգրեն, մեզ պետք չի. Փաշինյան

Մեր հարգելի բարերարները, գործարարները սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իիրենք կարող են ֆինանսական աջակցությունը տրամադրել համայնքին և համայնքը իր բյուջեով մասնակցի կառավարություն-համայնք երկկողմ սուբվենցիային, բայց կարող է լինել նաև եռակողմ սուբվենցիա, երբ որ մասնակցի համայնքը, անհատ կամ այլ կազմակերպություն և կառավարությունը: Էս էլ է կուլտուրայի հարց, երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ ուզում են իրենց համայնքի համար ինչ-որ մի բան անել:

Բայց արդյունքում ծախսը արվում է, ճոխ բացումը արվում է, լուսաբանումը արվում է, խնջույքը արվում է, իսկ դրանից հետո այլևս որևէ բան տեղի չի ունենում, որովհետև տանում ենք մի տեղ մի հատ քար ենք դնում, կողքը ուրիշ քարեր ենք դնում, հետո մի հատ էլ մեծ քար գլխին ենք դնում, հավաքվում ենք, բացում անում ենք, գնացինք, դրանից ի՞նչ փոխվեց համայնքի կյանքում։ Ոչ մի բան չփոխվեց։

Փառք Աստծո, Հայաստանում քարերի պակաս չկա, մի հատ ավել, մի հատ պակաս, կապ չունի ինչ գույնի, ինչ դիրքի, դրանից մեծ բան չի փոխվում, և հետևաբար շատ կարևոր է, որ մենք այդ պոտենցիալը նույնպես դեպի բովանդակային փոփոխություն ուղղորդենք. դպրոցներ կան, մանկապարտեզներ կան, պուրակներ, զբոսայգիներ, ջրագծեր, ճանապարհներ, լուսավորություն և այլն:

Ոչ մի խնդիր չկա, որ ցուցանակ փակցնեն, որ այս ծրագիրը իրագործվել է, այդ թվում այսինչ բարերարի կամ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ոչինչ, թող կառավարության անունը չգրեն, մեզ պետք չի»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: