կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տնտեսական ի՞նչ ռիսկեր կունենա ՀՀ–ՌԴ հարաբերությունների սրացումը. Գալստյանը մեկնաբանում է

Տնտեսական ի՞նչ ռիսկեր կունենա ՀՀ–ՌԴ հարաբերությունների սրացումը. Գալստյանը մեկնաբանում է

 ՀՀ–ի համար տնտեսական ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե հայ–ռուսական հարաբերությունները սրվեն։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ հարցին՝ հայտարարեց, որ ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման համար բոլոր հնարավոր սցենարները միշտ քննարկվել ու քննարկվում են։

«Մեր մասնագետների ներգրավվածության առումով մենք մասնակցում ենք աշխատանքային խմբերի, որոնք այդ հարցերը քննարկում են։ Բայց արդյո՞ք մենք են հարցի հասցեատերը։ Կարծում եմ՝ ավելի կոռեկտ կլինի հենց այդ աշխատանքային խմբի ղեկավար մարմիններին դիմեք` պատասխան ստանալու համար»,– ասաց Գալստյանը։

Նա ընդգծեց, որ պրոֆեսիոնալ հարթակներում ԿԲ–ն աշխատում է, բայց եզրահանգումներն իրականացվում են տվյալ աշխատանքային խմբերի ղեկավարները։
Գալստյանը չմանրամասնեց` կոկրետ ինչ աշխատանքային խմբերի մասին է խոսքը։

  • Կիսվել: