ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին

Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։

Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: