երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թիթեղյա տարաներ արտադրող «Մետալ Ուորլդ» ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 140 մլն դրամի ներդրում անել

Թիթեղյա տարաներ արտադրող «Մետալ Ուորլդ» ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 140 մլն դրամի ներդրում անել

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել թիթեղյա տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 140 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է140 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11․2 մլն դրամ։

  • Կիսվել: