երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ:

Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: