կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեսչական մարմինը «Գազ օիլ» ՍՊԸ-ին ենթարկել է վարչական պատասխանատվության

Տեսչական մարմինը «Գազ օիլ» ՍՊԸ-ին ենթարկել է վարչական պատասխանատվության

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվեց, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Գազ օիլ» ՍՊԸ -ն (լցակայանի գործունեության հասցե` Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։
 
Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
 
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ այդ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

  • Կիսվել: