հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեսալսողական մեդիամիջոցները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ․ նախագիծ

Տեսալսողական մեդիամիջոցները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ․ նախագիծ

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովում պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին 10 տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ:

«Իմ գնահատմամբ՝ մենք հիմա ունենք այնպիսի հեռուստաընկերություն, ում անվանումը նման է կամ շփոթության աստիճան նման է վիճակախաղի կամ տոտալիզատորի, շահումով խաղի կազմակերպչի աշխատանքին։

Մեր խնդիրը որևէ շահումով խաղի կամ տոտալիզատորի դեմ չէ, մեր խնդիրը խաղամոլության դեմ է»,- ասաց Պապոյանը։

  • Կիսվել: