հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը

Անահիտ Ավանեսյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործում ԱՆ-ի և ԱԱՏՄ-ի միջև ակտիվ գործակցությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հերթական հանդիպումը։

Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։

Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ կապի ապահովումը։

  • Կիսվել: