երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տեֆֆի»-ն արտոնություն ստացավ. Խոստանում է 4,2 մլրդ դրամի ներդրում եւ 23 նոր աշխատատեղ

«Տեֆֆի»-ն արտոնություն ստացավ. Խոստանում է 4,2 մլրդ դրամի ներդրում եւ 23 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ:

  • Կիսվել: