երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճաքալցման աշխատանքների պայմանագիրն անգործության փուլում է. Շինարարության և բարեկարգման վարչության պետ

Ճաքալցման աշխատանքների պայմանագիրն անգործության փուլում է. Շինարարության և բարեկարգման վարչության պետ

Ձեր քաղաքական ուժի ղեկավարի կողմից բրենդ դարձրած ասֆալտը, այսինքն՝ փոսալցման աշխատանքները, ե՞րբ են կյանքի կոչվելու։ Երևանի ավագանու նիստին հարցրեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Բոլոր վարչական շրջաններում խայտառակ վիճակ է։ Դրա վառ օրինակը Շենգավիթ վարչական շրջանի փողոցներն են, որոնք հիշեցնում են փոսերի ու խրամատների բաստիոն»,-ասաց ավագանու անդամը։

«Փոսային նորոգման աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են, եղանակային պայմանները թույլ են տալիս, և ամսի 25-ից արդեն սկսելու ենք աշխատանքները։ Ճաքալցման աշխատանքների պայմանագիրն անգործության փուլում է, շուտով կկնքենք»,-ասաց քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։

Նա նշեց, թե այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի ծավալով ավելի միջին նորոգում է լինելու.«Իսկ փոսային նորոգման աշխատանքները մոտավորապես երկուսուկես անգամ ավելի են լինելու»։

  • Կիսվել: