ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Լոռու մարզում կկառուցվեն անտառային տնկիների ջերմոց և հակակարկտային ցանց

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Լոռու մարզում կկառուցվեն անտառային տնկիների ջերմոց և հակակարկտային ցանց

Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է դրամաշնորհային ծրագրի պայմանագիր։

Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի շուրջ 90 հազար դոլար։

«Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության Grassroots դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 Ճապոնական յենի չափով: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը մասնակցել է մրցույթին ու շահել դրամաշնորհ 35.515.903 դրամի (89.870 $) չափով։ Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման ծրագրի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը կառուցելու է 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում գործող կազմակերպության տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600քմ տարածքի վրա»,- նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ օժանդակությունը կբարելավի տարածքի բնակիչների կյանքի որակը։

  • Կիսվել: