կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ»-ում քննարկվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը

«Ճանապարհային դեպարտամենտ»-ում քննարկվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։

Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ բացվել են կարճ ցուցակ անցած կազմակերպությունների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկները:

Գնահատող հանձնաժողովն առաջիկայում կստուգի հայտատուների ներկայացրած տեխնիկական առաջարկները, և հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական հայտերը կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Նշենք, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: