շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները միացնող նոր ճանապարհն էական բեռնաթափելու է Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները. Փոխքաղաքապետ

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները միացնող նոր ճանապարհն էական բեռնաթափելու է Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները. Փոխքաղաքապետ

 Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը ակտիվ քննարկում են երկու նոր ճանապարհների կառուման հարցը։  Այս մասին այսօր ԱԺ-ում տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ  Լևոն Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ Մոնթե Մելքոնյան փողոցը նույնպես Ասիական բանկի հետ համագործակցելով է կառուցվել և շարունակությունը՝ մինչև Արշակունյաց պողոտա, նույնպես Ասիական բանկի հետ են իրականացնելու։

«Այս ճանապարհը էական բեռնաթափելու է Երևանը։ Արդեն բանկի հետ ունենք պայմանավորվածություն՝ Թբիլիսյան խճուղին և Եղվարդի խճուղին միացնող ճանապարհն է, ինչը էական բեռնաթափելու է Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները, և այլ վարչական շրջանները։ Այստեղ նոր կամրջի շինարարության մասին է խոսքը գնում՝ Հրազդան գետի վրա»,-ասաց նա։

  • Կիսվել: