ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թբիլիսիում անցկացվել է իշխանությունների կողմնակիցների հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թբիլիսիում անցկացվել է իշխանությունների կողմնակիցների հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Երեկ Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում անցկացվել է իշխանությունների կողմնակիցների հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի:

Ավելի վաղ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հանրահավաքը պետք է ցույց տա, որ վրացական ընդդիմությունը փոքրամասնություն է և ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի:

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նա Արևմուտքին մեղադրել է Վրաստանի գործերին միջամտելու համար: Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունների ֆինանասավորումն ուղղված է օտարերկրյա «հետախուզական ծառայությունների ամրապնդմանը և նրանց իշխանության բերելուն»։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ Եվրամիությանը կոչ է արել սկսել Միությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները: «Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պատշաճ հարգանք ցուցաբերել վրացական հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և սկսել բանակցությունները: Դա վրացական հասարակության պահանջն է»,- ասել է Կոբախիձեն Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ։

Վրաստանի կառավարության ղեկավարը շեշտել է, որ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության զարգացման առումով Վրաստանը «մեկ գլուխ բարձր է» Ուկրաինայից և Մոլդովայից։

  • Կիսվել: