հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ

Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ

Կառավարության ծրագրերից Տավուշի մարզում ամենաարդյունավետ ծրագիրը համարում եմ սահմանամերձ գյուղերում իրականացված բնակապահովման ծրագիրը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Մարզպետը հիշեցրեց՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել է Կառավարության՝ 2022 թվականի որոշմամբ, որի առաջնահերթ խնդիրներից են ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ծնելիության խթանումը, սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակության պայմանների բարելավումը համայնքների համաչափ զարգացման համատեքստում:

Ծրագրում ընդգրկված է մարզի 26 գյուղական բնակավայր, որից Այգեպարում և Կայանում, ըստ մարզպետի, ծրագիրը չի իրականացվել:

«Կառուցվում է 1193 բնակելի տուն, որից Իջևան համայնքում՝ 459, Նոյեմբերյանում՝ 578, Բերդում՝ 156, որոնցից 138-ը ավարտված է, բնակելի է 108-ը: 2024 թվականի ընթացքում կառուցվել է 923 բնակելի տուն, որից 140-ը՝ Բերդում, 462-ը Նոյեմբերյանում, 321-ը՝ Իջևանում»,- ասաց մարզպետը:

  • Կիսվել: