Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը
Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50 տոկոսը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 տոկոսը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: