շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Շրջել ենք ջրամբարներով, վտանգավոր բան չենք գրանցել. Շիրակի մարզպետը՝ մարզում հնարավոր հեղեղումների մասին

Շրջել ենք ջրամբարներով, վտանգավոր բան չենք գրանցել. Շիրակի մարզպետը՝ մարզում հնարավոր հեղեղումների մասին

Վերջերս, երբ ամբողջ հանրապետությունում հորդառատ անձրևներ էին, տեղումնառատ էր նաև Շիրակի մարզը: Մենք շրջել ենք բոլոր ջրամբարներով, ոչ մի վտանգավոր բան չենք գրանցել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե եթե հեղեղումներ լինեն, Շիրակի մարզը պատրա՞ստ է դիմակայելու հնարավոր աղետին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզում մի քանի ջրամբար կա:

«Մենք շրջել ենք բոլոր ջրամբարներով (թե՛ Թավշուտի ջրամբարը, թե՛ Կառնուտի, թե՛ Արփիի, թե՛ Հոռոմի (Վարդաքարի) ջրամբարը), և ոչ մի վտանգավոր բան չենք գրանցել, թեպետ Արփի լիճը, այսինքն՝ Արփի ջրամբարը, իր ծավալով 105 մլն խորանարդ մետր է և ամբողջությամբ լցված է»,- ասաց մարզպետը:

  • Կիսվել: