ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջակա միջավայրի փոխնախարարը ձկնաբուծարաններում ծանոթացել է ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին

Շրջակա միջավայրի փոխնախարարը ձկնաբուծարաններում ծանոթացել է ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում՝ տեղում ծանոթանալու «Մխչյան ֆիշ» և Սիփանիկ համայնք՝ «Ինտեր ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձկնաբուծարաններում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։
 
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։
 
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարանների տարածքում, ծանոթացել ընթացիկ վիճակին, գույքագրել առկա խնդիրները։
 
Տիգրան Գաբրիելյանը հիշեցրել է տնտեսվարողներին ՍԻԹԵՍ-ով և օրենքի կարգով սահմանված պահանջներին համապատասխան յուրաքանչյուր եռամսյակը մեկ Շրջակա միջավայրի նախարարություն առկա նմուշների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին։
 
 
 
 
 
 

  • Կիսվել: