շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին. վարչապետ (տեսանյութ)

Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին. վարչապետ (տեսանյութ)

Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը համայնքը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: