երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում աշխատանքը նպաստում է պետբյուջեի հարկային եկամուտների աճին. վարչապետ

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում աշխատանքը նպաստում է պետբյուջեի հարկային եկամուտների աճին. վարչապետ

Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- գրել է վարչապետը։

  • Կիսվել: