հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շիրակի մարզպետն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին

Շիրակի մարզպետն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
 
Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ կոնցեսիոն կառավարման շրջանակում ՀԿԵ ներդրումների մեծ մասն ուղղվել է երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգմանն ու արդիականացմանը: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այս տարի ձեռք է բերվելու 100 բեռնատար նոր շարժակազմ, թարմացում կլինի նաև ուղևորափոխադրում կատարող շարժակազմերի մեջ՝ ընկերությունը կհամալրվի հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններով։
 
Հովհաննես Հարությունյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։
 
«Ուրախ եմ, որ խոսում եք նոր կատարվելիք ներդրումների ու արդիականացման աշխատանքների մասին, կարևորում եմ երկաթուղու աշխատանքում նորարարությունների օգտագործումը, հատկապես, տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Այս հարցում, վստահ եմ՝ մենք կհամագործակցենք ու կհամագործակցենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, հիմնախնդիրներին ու համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր։

  • Կիսվել: