չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի հունիս 21-ի նիստի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ներկայացնելու պլան-գրաֆիկին առնչվող և կազմակերպչական բնույթի այլ հարցեր: 

Հանձնաժողովը ստեղծվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման շրջանակներում: 

Նիստին ներկա էին  գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի պետ Մանվել Խաչատրյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը։

Մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ հանձնաժողովի նիստին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են եզրակացություններ ու առաջարկություններ։

  • Կիսվել: