չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շարային ստուգատես և մեթոդական աջակցություն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում

Շարային ստուգատես և մեթոդական աջակցություն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում

Ապրիլի 11-14-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորությամբ, մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով Վայոց ձորի մարզում անց է կացնում համալիր ստուգումներ։
Ապրիլի 11-ին Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում տեղի է ունեցել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի շարային ստուգատես՝ առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով։ Ստուգատեսն անց է կացրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը։

Ստուգատեսի հիմնական նպատակն էր ստուգել ենթակա ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև հրշեջ մեքենաների, տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակը։ Ստուգատեսի ավարտին մեքենաները երթով շարահրապարակից մեկնեցին ծառայության:
Անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանն անդամներին ներկայացրեց կատարվելիք աշխատանքների ընթացքը, տվեց մի շարք ցուցումներ և հանձնարարականներ՝ նշելով, որ մեթոդական օգնության նպատակն ուղղված է մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովմանը։

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը հանձնաժողովի նախագահին ներկայացրեց իրավիճակային դահլիճի հագեցվածությունն ու ծրագրային հնարավորությունները:
Ե․ Կարապետյանն այցելեց նաև Խաչիկի կամավորական հրշեջ-փրկարարական հետակետ, տեղում ծանոթացավ հերթապահություն իրականացնող կամավորների գործունեությանն ու աշխատանքային պայմաններին:
Վերոնշյալ ժամանակահատվածում նախատեսվում են նաև նմանատիպ այցեր մարզային ենթակայության տակ գտնվող Եղեգնաձորի և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատներ։

 

 

 

  • Կիսվել: