չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շահումով խաղերի գովազդի արգելման դեպքում շուկան կտուժի մոտ 1 մլրդ 680 մլն դրամի չափով. ՄՊՀ անդամ

Շահումով խաղերի գովազդի արգելման դեպքում շուկան կտուժի մոտ 1 մլրդ 680 մլն դրամի չափով. ՄՊՀ անդամ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը։

 Ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ Կարապետյանը նշեց, ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում առկա գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել իրենց և ճանաչում ձեռք բերել, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր են մուտք գործում շուկա, հետագայում չեն ունենա այդ հնարավորությունը և մրցակցային անհավասար պայմաններում կհայտնվեն։

«Հանձնաժողովը արձանագրել է, որ, այո, սա կունենա ազդեցություն մրցակցային շուկայական իրավիճակի վրա բացասական առումով։ Գովազդի շուկայի մասով հանձնաժողովը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները և պարզ է դառնում, որ գովազդի շուկան ևս կտուժի։ Շուկայի եկամուտը ապահովում էին հենց բուքմեյքերական 4 ընկերությունները, որոնք գործունեություն էին ծավալում շահումով խաղերի ոլորտում, և տվյալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները արգելվելու դեպքում, հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և արտաքին գովազդի առումով շուկան կտուժի մոտ 1 միլիարդ 680 միլիոն դրամի չափով»,- ասաց Կարապետյանը՝ հայտնելով, որ հաշվարկը հիմնված է 2019 թվականի տվյալների վրա։

  • Կիսվել: