երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով. ՇՎՏՄ

Շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով. ՇՎՏՄ

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող արագ արձագանքման QR կոդ:

Կոդի տեղեկատվական ապահովումն ու դրա տրամադրումն իրականացվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից:

Տրամադրված կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:

 QR կոդ չունենալը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասով առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է՝

ձեր կողմից շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով՝ այցելելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (Կոմիտաս 49/2):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 680 242 հեռախոսահամարով:

  • Կիսվել: