երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք. Առողջապահության նախարար

Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք. Առողջապահության նախարար

Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Չունենք այս պահին ակտիվություն։ Բնորոշ է սեզոնին, հանգիստ իրավիճակ է այս պահին։ Սակայն դա չի նշանակում, որ առջևում նման ռիսկ չունենք։ Հորդորում եմ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- ասաց նախարարը։

Նշենք՝ Հայաստանում կոնորավիրուսի որոշակի ակտիվություն է նկատվում. վերջին 7 օրում արձանագրվել է 55 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ 8 դեպքով է ավելի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին 14 օրվա ընթացքում գրանցված 102 դեպքը մի քանի անգամ քիչ է, այդ թիվը նախորդ տարի 474 է եղել:

 
 

  • Կիսվել: