չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում. ՇՄ նախարարի տեղակալ

Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում. ՇՄ նախարարի տեղակալ

Այո՛, ես վստահ եմ, որ ջուրն օգտագործվում է ըստ նպատակային նշանակության, ինչպես Ազգային ժողովը հաստատել է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Ղազարյանի՝ Սևանա լճից վերցված 30 մլն խմ ջուր վերցնելու վերաբերյալ հարցին: 

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ի՞նչ նպատակով է վերցվել այդքան ջուրը:

Մկրտչյանը նշեց՝ ՇՄՆ-ն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է իր պաշտոնական կարծիքը: 

«Վստահաբար ասեմ ձեզ, որ Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում»,- հայտարարեց ՇՄ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: