չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ընկերությունը։

Տրասնպորտային հանգույցի թևերն արդեն ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ «36մ երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ 

Հանգույցը կկահավորվի անվտանգության տարրերով՝ կկատարվի գծանշում, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, պլաստիկ ազդանշանային սյուներ«,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ 

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

  • Կիսվել: