կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևանա լճի մակարդան իջել է 1 սմ

Սևանա լճի մակարդան իջել է 1 սմ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 27-ից (2021 թ․) հունվարի 2-ը (2022 թ․):

«Սևանա լճի մակարդակը 2021թ․ դեկտեմբերի 27-ից 2022 թ․ հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ և կազմել` 1900.43մ (02.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2021 թ․ դեկտեմբերի 27-ից 2022թ․ հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.718 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ՝ 0.726 մլն. մ³»:

  • Կիսվել: