շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևանա լճի մակարդակը մարտի 12-ի դրությամբ 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ

Սևանա լճի մակարդակը մարտի 12-ի դրությամբ 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է
Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի մանրամասն տվյալները։

Ըստ հրապարակված տվյալների Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 12-ի դրությամբ 1900.18 մետ էր, նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 9 սմ-ով։

Ախուրյանի ջրամբարում կա 247 մլն/մ³, Ապարանինի ջրամբարում 14.1 մլն/մ³, Ազատի ջրամբարում ՝ 25.3 մլն/մ³, Մարմարիկի ջրամբարում 3.29 մլն/մ³ ջուր։

Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում ավելի քիչ ջուր կա քան նախորդ տարի մարտի 12-ին էր։

  • Կիսվել: