«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փաթեթ,
«Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրերի հանգամանալից ուսումնասիրություններ, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն,
Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ գործուն աշխատանքներ՝ ընդառաջ ամառային տուրիզմի սեզոնին,
5 նոր խոշոր ներդրումային ծրագրեր ու պայմանագրային փաթեթներ, որոնք արդեն առաջիկայում քննարկման են ներկայացվելու միջգերատեսչական հանձնաժողովին,
Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,
ուսումնասիրել գործող օրենսդրությունը, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկի տարածքներում մասնավոր տնտեսվարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը պետք է լինեն բացառապես օրենքի և իրավակարգավորումների շրջանակում.
գույքագրել առաջնահերթության տարբեր կարևորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները.
Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,
առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում.
«Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական և կոմերցիոն բաղադրիչների խթանում։ Նախարար Պետրոսյանը ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվել է է ս/թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերներիս մտահոգությունները և հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումներն ու բացթողումները։
Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են նաև դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։
Հանդիպման ավարտին նախարարը ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության արդյունավետ պաշտպանության, պահպանության ու զարգացման շնորհակալ գործին։