կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արագածոտնում արձանագրվել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպք

Արագածոտնում արձանագրվել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպք

Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12խմ սևահող։

Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Խստացված վերահսկողական ստուգայցերը շարունակական են։

  • Կիսվել: