կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական ռուբլու արժեզրկումը հատկապես վատ է անդրադառնալու մեր արտահանողների վրա. Վարդան Արամյան

Ռուսական ռուբլու արժեզրկումը հատկապես վատ է անդրադառնալու մեր արտահանողների վրա. Վարդան Արամյան

Ռուսական ռուբլու արժեզրկումը հատկապես վատ է անդրադառնալու մեր արտահանողների վրա: Այս մասին ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ասել է ParaTV-ի հետ զրույցում:

Խոսելով Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու՝ Արևմուտքի որոշման մասին՝ նա ասել է, որ SWIFT համակարգի անջատումը ՌԴ-ում խիստ բացասական կլինի, սակայն Ռուսաստանը դրա այլընտրանքն արդեն ստեղծել է

Նա նշել է, որ ՌԴ նկատմամբ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները կարող են ազդել ակտիվների վրա ու բերել դրանց սառեցմանը: ՛՛Հիմնական վտանգն այստեղ եմ տեսնում՛՛,-ասել է Արամյանը:

Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկմանը՝ նա նշել է, որ այն հատկապես վատ է անդրադառնալու մեր արտահանողների վրա. ՛՛Ռուս գործընկերների հետ նրանք առեւտուրն անում են ոչ թե ռուբլով, այլ դոլարով, արդյունքում դոլարն ավելի է ուժեղանում՛՛:

Այսպիսի իրավիճակներում, ըստ Արամյանի, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, խիստ հակացուցված է ասիմետրիկ ինֆորմացիաների հիման վրա վարքագիծ դրսևորել: ՛՛Անհարկի տեղը կարող ենք մեզ վնասել՛՛,-նշել է նա:

Արամայանը հավելել է, որ Բբոլոր նրանք, որոնք փորձում են փոխարժեքների խաղերի վրա գումար աշխատել, ՛՛թող ավելի լավ է կոպեկ գցեն` ղուշ, թե գիր, այսինքն` նման իրավիճակներում շատ բարդ է կանխատեսել փոխարժեքի վարքագիծը՛՛:

Ըստ նրա՝ ՀՀ ԿԲ-ն եւ Կառավարության վարքագիծը նման իրավիճակներում շատ կարեւոր են. նրանք պետք է լինեն նախահարձակ:

Խոսելով ՌԴ-ի համար հնարավոր այլընտրանքի մասին՝ Արամյանն ասել է, որ այլ բան չի մնում, քան այն, որ, օրինակ, գազի վճարումները սկսի արդեն ստանալ ռուբլով: ՛՛Այդպիսով կկարողանա ՀՀ-ից դուրս հանել տրանսֆերտների արդյունքում կուտակված ռուբլու ծավալը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: