երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Որոշումը կլինի գործընկերային՝ այլ կերպ չի կարող լինել․ Փաշինյանը գազի գնի մասին

Որոշումը կլինի գործընկերային՝ այլ կերպ չի կարող լինել․ Փաշինյանը գազի գնի մասին

Գազի գնի շուրջ  ընթանում է նորմալ խոսակցություն: Սա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջև, և այն կբերի կոնկրետ արդյունքների: Ես դրանում վստահ եմ: Այժմ Հայաստանում տնտեսական շատ լավ դինամիկա ունենք և այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, այլև սա տնտեսական զարգացման հարց է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման դինամիկան», - շեշտել է վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր սակագինը չի խախտի այս դինամիկան, Փաշինյանն ասել է, որ սա արդեն այն հաշվարկների տիրույթում է, որն այժմ քննարկվում է. «Որոշումը դաշնակցային կլինի: Դա չի կարող և չպետք է լինի այլ կերպ», - վստահություն է հայտնել նա:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանում գազի ներքին գինը չի փոխվել, բայց գնման գինը ավելացել է, Փաշինյանն ասաց, որ դա Հայաստանի սպառողների տեսակետից այդքան էլ կարևոր չէ: Բայց կառավարության համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգավորված լինեն. «Եվ սա, կարծում եմ, ևս տնտեսական տնտեսական կարևոր խնդիր է: Մենք պետք է այնպիսի ձևակերպումներ մշակենք, որպեսզի «Գազպրոմ-Հայաստանի» գործունեությունը լինի արդյունավետ, ինչպես և գազի գինը լինի արդյունավետ»:

Ինչ վերաբերում է բանակցություններին և դրանց էությանը, Փաշինյանը նշել է, որ խոսակցությունն ընթանում  է Հայաստանի տնտեսության համար գինը շահավետ դարձնելու մասին, որպեսզի չխախտվի տնտեսական աճն ու տեմպը, ինչն արտացոլվում է տնտեսական դինամիկայի մեջ:

«Եկեք չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Բովանդակության առումով ես ասացի, թե որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն նաև պետք է լինի Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին՝  ունենք ընդհանուր տնտեսական տարածություն: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ նույն ընկալումը մեր ռուս գործընկերների շրջանում է՝ նախագահի, վարչապետի: Մենք կլուծենք այս հարցը», - համոզմունք է հայտնեկ Փաշինյանը:

Ավելի վաղ PrimeNews-ը հայտնել եր, իր ռուսական էներգետիկ շրջանակներում բարձրաստիճան աղբյուրի վրա հղում անելով, որ մինչև 2020 թվականի գարուն գազի գինը Հայաստանի համար չի թանկանա։ Հետագայում այդ նորությունը հաստատվեց նաև պաշտոնապես։    

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: