Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Մայիսի 4-ին Կատարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։
Տիկին Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։