կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվել են Միության գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագները. ՀՀ ՏԿԵՆ

Քննարկվել են Միության գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագները. ՀՀ ՏԿԵՆ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը՝ Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող ակտերի, նախագծերի անհամապատասխան դրույթների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները, ինչպես նաև անդամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետութունների էներգետիկայի ոլորտի պատասխանատու անձինք։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Միության գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագները, առանձին անդամ պետության գազի փոխադրման ծառայությունների սակագները և դրանց փոխազդեցությունը։

 

  • Կիսվել: