շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման շուրջ հարցեր

Քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման շուրջ հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի  կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  

 Մանսավորապես, զեկուցվել են կենտրոնի կառուցման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրանց ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթներն: Նշվել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: