չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և արտահանմանը խթանող մեխանիզմները

Քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և արտահանմանը խթանող մեխանիզմները

Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանման խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Այն միտված է Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։

Ծրագրի իրականացումը ներառում է մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։

  • Կիսվել: