երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են հայ-բանգլադեշյան համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Քննարկվել են հայ-բանգլադեշյան համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերը։
 
Նարեկ Տերյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

  • Կիսվել: