Պատրաստ ենք ներդրումներ իրականացնել էներգետիկ և տրանսպորտի ենթակառուցվածքներում. Ֆերնանդես Դուարտեն՝ Խուդաթյանին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։
Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։