հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկվել է օրենսդրական նախաձեռնություն` ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության և բուսասանիտարիայի ոլորտում հրատապ խնդիրների լուծմանը

Քննարկվել է օրենսդրական նախաձեռնություն` ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության և բուսասանիտարիայի ոլորտում հրատապ խնդիրների լուծմանը

Նախաձեռնության նպատակը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրներին հնարավորինս արագ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունն է: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ին գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը պարզաբանել է, որ խնդիրը վերաբերում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծմանը: Հարցն այն է, որ ՍԱՏՄ պետի հրամանով հանրապետությունում գրանցված պեստիցիդների անվանացանկում փոփոխություն է կատարվել, որով ավելացվել է երկու պահանջ` արտադրող երկրի եւ ֆիրմայի վերաբերյալ, ինչի հետեւանքով  պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծելու հարցում խնդիրներ են առաջացել: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել այդ նյութերը ներմուծելու հարցը:

Օրենսդրական նախաձեռնությանը հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: