հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քերոբյանը կասկածի տակ դրեց ԿԲ-ի կանխատեսումները

Քերոբյանը կասկածի տակ դրեց ԿԲ-ի կանխատեսումները

Ես առաջարկում եմ Կենտրոնական բանկի կարծիքները տարվա սկզբից նայել, սկզբից գնահատում էին, որ այս տարի տնտեսական աճը կլինի 4 տոկոս, հետո իջեցրեցին 1 տոկոս, հետո բարձրաձրեցին 6 տոկոս, հիմա ասում են՝ 13 տոկոս եւ այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԲ-ն չի կիսում կառավարության տեսակետը, որ 2023-ին կունենանք 7 տոկոս տնտեսական աճ, մոտ կրկնակի ավելի ցածր աճ է կանխատեսում:

«Տարվա ընթացքում կառավարությունը ասել է միայն մեկ թիվ, ասել է՝ տարվա կտրվածքով ամենաքիչը կապահովենք 7 տոկոս տնտեսական աճ: Հիմա բնականաբար, այդ թիվը կրկնապատկվել է, առնվազն այս պահի դրությամբ, որը մեր կարծիքով շատ լավ է: Հիմա հաջորդ տարվա համար նորից ասում ենք, որ մեր պլանը ամենաքիչը 7 տոկոսն է: Մենք կանխատեսում չենք անում, պլան ունենք: մենք կառավարության ծրագրում ասել ենք՝ առնվազն 7, բայց նորմալ միջավայրի պայմաններում՝ 9 տոկոս: Հիմա տեղին չի լինի խոսել նորմալ պայմանների մասին»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: