շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները

Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չինաստանում գործարար հանդիպում ունենելու մասին։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակում հանդիպել եմ Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ։

Սա խոշոր արդյունաբերական ընկերություն է, որը զբաղվում է շինարարական մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ։ Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև լիզինգի գործիքով իրականացվող ծրագրերը։

Քննարկել ենք Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները։ Ընկերության ներկայացուցիչներին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի կարողություններին»,- գրել է Քերոբյանը։

 

  • Կիսվել: