կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան

Մեր ասֆալտի փոսալցնողները, որ առավոտյան արթնանում են, ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ չունեն. Երևի ունեն՝ 21-րդ դարն է։  Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երբ գրում են՝ եղանակ, տեսնում են, որ 8 օր անձրև է գալու, հիմնական, առաջնային փողոցներից մեկը լավ քանդում են, ու գնում են տուն, որ 10 օր հետո գան՝ ասֆալտը լցնելու։ Ես այս տրամաբանությունը չեմ կարող հասկանալ», ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ 10  օր Բաղրամյան փողոցով մարդիկ պետք է փոսերով գնան, ինչա թե քանդել են.

«Լավ, էլեմենտար քթի ծակ է»։
 

Ավինյանը նաև հանձնարարեց գտնել ձևը, որ ասֆալտապատման աշխատանքները նույն օրն արվեն. «Տեսել եմ՝ 12 ժամում է արվում, բայց պետք է հնարավորինս արագ։ Մեկ է՝ «ԿՌԱԶ»–ից լապատկով ասֆալտ լցնելու տրամաբանությամբ է արվում։ Մեզ համար ընդունելի չէ։ Թող մի քիչ ավելի թանկ լինի, բայց որակը լինի այնպես, ինչպես պահանջում ենք»։

  • Կիսվել: