երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փոքր Վեդիում գյուղացիները փակել էին ճանապարհը․ պատճառը խաղողի մթերման հետ կապված խնդիրն է

Փոքր Վեդիում գյուղացիները փակել էին ճանապարհը․ պատճառը խաղողի մթերման հետ կապված խնդիրն է

Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։

Բողոքի ակցիայի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Նրանք, լսելով գյուղացիների խնդիրը, ավելի ուշ այդ մասին տեղեկացրել են մարզպետարանին, որտեղից խոստացել են, որ խնդրին կծանոթանան։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը՝ տեղեկացնելով, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, զվելի երկար ժամանակով են փակելու ճանապարհը։ 

  • Կիսվել: