երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոխարժեքները Հայաստանում հունիսի 6-ին․ դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում հունիսի 6-ին․ դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ։

 Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ հունիսի 6-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,92 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,26 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 389,76 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,39 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.58 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.71 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 420,28 դրամ միջին գնով, ինչը 2,13 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.62 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.91 դրամ միջին գնով, հունիսի 5-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467,79 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 3,36 դրամ։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 3,31 դրամով՝ կազմելով 492,32 դրամ։

  • Կիսվել: